Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Գաս Բիլիրակիսը նշանակվել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի փոխնախագահ

Գաս Բիլիրակիսը նշանակվել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի 
փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է կոնգրեսական Գաս Բիլիրակիսի նշանակումը ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի փոխնախագահի պաշտոնում: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Հայ դատի հանձնախմբից, Ֆլորիդա նահանգից ընտրված կոնգրեսական Բիլիրակիսը հունական և հայկական հարցերի վաղեմի ջատագովն է: «Ես միշտ հիացել եմ ամերիկահայերի սրամտությամբ, ձեռնարկատիրական ոգով և աշխատանքային էթիկայով, և շոյված եմ ծառայելու որպես Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի փոխնախագահ: Ես ինձ համարում եմ հայ ժողովրդի վաղեմի բարեկամը և Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովը»,- ասել է կոնգրեսականը` հավելելով, որ անհամբերությամբ սպասում է Կոնգրեսի գործընկերների հետ համատեղ աշխատանքին` ուղղված ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների զարգացմանը:

Բիլիրակիսը նաև խոստացել է աշխատանքներ տանել` խթանելու Հայաստանի հարաբերությունները Հունաստանի, Կիպրոսի և Իսրայելի հետ, որը կնպաստի Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի էներգետիկ անկախության և աշխարհաքաղաքական անվտանգության մեծացմանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am