Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Եվրախորհրդարանը փաստաթուղթ է ընդունել Ադրբեջանում իրավապաշտպանների հետապնդումների վերաբերյալ

 Եվրախորհրդարանը փաստաթուղթ է ընդունել Ադրբեջանում 
իրավապաշտպանների հետապնդումների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանը փաստաթուղթ է ընդունել Ադրբեջանում իրավապաշտպանների դատական հետապնդումների վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշում է, որ փաստաթղթի մի շարք կետեր անմիջականորեն վերաբերում են Հայաստանին, ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յոնուսի հուլիսյան ձերբակալմանը և մասնակիորեն՝ հայկական կողմի համար լրտեսելու միջազգային աղմուկ առաջացրած կասկածելի մեղադրանքներին:

«Եվրախորհրդարանը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և խզել հարաբերությունները նշված պահանջները չբավարերելու դեպքում: Երբ ղեկավարությունը պարբերաբար թիրախավորում է եվրաընտանիքի քաղաքական կազմի կուսակցություններին, ինչպես նաև ԵՄ նախաձեռնությամբ իրակացվող Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ համատեղ վստահության ծրագրերին մասնակցող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և մեղադրում նրանց հայկական կողմի լրտեսության համար, արդեն իսկ ձևավորվում են բավարար հիմքեր վերոհիշյալ պատժամիջոցներն ակտիվացնելու համար:

Ընդունված հայտարարության մեջ Եվրախորհրդարանը դատապարտում է Հայաստանի և ադրբեջանական քաղաքացիական հասարակության, երիատասարդական կազմակերպությունների և մտավորականության հետ հարաբերությունները խզելու Ադրբեջանի ջանքերը: Նման հարաբերություններին խթանելը հատկապես դառնում է կարևոր, երբ խոսքը վերաբերում է ԼՂ հակամարտության երկարատև ռազմական ընդհարումների խնդրի լուծմանը: Համաձայն Եվրոպական խորհրդարանի փաստաթղթի, Լեյլա Յունուսի նման ակտիվիստները Ադրբեջանում կատարել են անհրաժեշտ և տեղին աշխատանք:

Հաջորդ տարի եվրոպական օլիմպիական խաղերը անց են կացվելու Ադրբեջանում: Խաղերի ընթացքում Խորհրդարանը կոչ է անում Միջազգային օլիմպիական հանձնաժողովին պահանջել մամուլի ազատություն երկրի ողջ տարածքում, ինչպես նաև դադարեցնել ԶԼՄ-ների վրա գործադրվող ճնշումները:

Եվրախորհրդարանը հստակ հայտարարել է, որ ոչ մի համագործակցություն չի վերականգնվի մինչև Ադրբեջանը չգործի նշված պահանջներին համապատասխան: Ավելին, Խորհրդարանը կոչ է անում Եվրոպական խորհրդին առաջ քաշել նպատակային պատժամիջոցների հավանական կիրառությունը մարդու իրավունքների խախտումների դեմ փոփոխություններ չնկատելու դեպքում (այս գաղափարը առաջարկվել է դեռևս 2012 թվականի մայիսի 24-ին):

Այսօրվա հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ Հարավային Կովկասի ժողովրդի հիմնական խնդիրը ադրբեջանական ռեժիմն է»,- նշել է Զաքարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am