Լևոն Արոնյանը կմասնակցի Ցյուրիխի շախմատային մրցաշարին
00:05, 18 Սեպտեմբեր 2014
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի Ցյուրիխի մրցաշարին:
Լեւոն Արոնյանը 2015 թ. փետրվարի 13-19-ը կմասնակցի «Ցյուրիխի շախմատային մարտահրավեր» ավանդական մրցաշարին: Արոնյանի մրցակիցները կլինեն Վիշվանաթան Անանդը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Վլադիմիր Կրամնիկը եւ Սերգեյ Կարյակինը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Armchess կայքը:
Ցյուրիխի շախմատային մրցաշարի գործող չեմպիոնը աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում