«Ռեալ»-ն իր 1000-րդ գոլն Է խփել եվրագավաթներում
21:30, 17 Սեպտեմբեր 2014
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ» ակումբի ֆրանսիացի ֆուտբոլիստ Քարիմ Բենզեմայի գոլը, որը նա խփել Է շվեյցարական «Բազել»-ին, դարձել Է իսպանական ակումբի 1000-րդ գոլը եվրագավաթներում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ռեալ»-ն այս մրցամարտում հաղթել Է 5-1 հաշվով, եւ Բենզեմայի գոլը վերջինն Էր մադրիդցիների խփած գոլերի շարքում:Եվրագավաթներում խփած գոլերի քանակով «Ռեալ»-ից հետո 2-րդը իսպանական «Բարսելոնա»-ն է ՝980, 3-րդ տեղում Է գերմանական «Բավարիա»-ն՝ 749 գոլով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում