Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Էդինբուրգը պատրաստվում Է Շոտլանդիայի անկախության հանրաքվեին

 Էդինբուրգը պատրաստվում Է Շոտլանդիայի անկախության հանրաքվեին

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական կղզիների հնագույն քաղաքներից մեկը՝ Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգը, պատրաստվում Է նոր Էջ բացել իր պատմության մեջ: Արդեն սեպտեմբերի 18-ին քաղաքի, ինչպես եւ ամբողջ երկրի բնակիչները կքվեարկեն անկախության հանրաքվեում, որը կարող Է վերջ դնել միասնական պետության կազմում Անգլիայի եւ Շոտլանդիայի 300-ամյա պատմությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մինչդեռ Էդինբուրգում քիչ բան Է հիշեցնում հանրաքվեի մասին: կենտրոնական փողոցները, ինչպես միշտ, լի են զբոսաշրջիկներով, սակայն դա թվացյալ հանգստություն Է, բառացիորեն քաղաքի յուրաքանչյուր բնակիչ ասելիք ունի առաջիկա իրադարձության վերաբերյալ:

«Ես անպայման կմասնակցեմ հանրաքվեին եւ կքվեարկեմ անկախության օգտին, որովհետեւ Լոնդոնի կառավարությունը չպետք Է մեզ ցուցում տա՝ ինչպես ապրել»,-ասում Է բնակիչներից մեկը:

«Ես նույնպես հանդես եմ գալիս ինքնիշխանության օգտին, հուսով եմ, որ դրանից հետո կյանքն այստեղ կբարելավվի»,-նշում Է մեկ ուրիշը:

«Մեզ անկախություն Է անհրաժեշտ, որպեսզի հսկողության տակ վերցնենք օգտակար հանածոներից ստացվող եկամուտները: ՉԷ որ Շոտլանդիան այնքան հարուստ Է նավթով ու գազով, իսկ այդ փողերի մեծ մասը գնում Է Լոնդոն եւ ծախսվում չգիտես ինչի վրա»,-հավելում Է երրորդը:

«Իսկ ես կարծում եմ՝ կհաղթեն միասնուկթյան պահպանման կողմնակիցները: Համենայն դեպս, ես հորդորում եմ իմ ընկերներին՝ քվեարկել այդ ռիսկային քայլի դեմ, որպիսին անջատումն Է»,-հայտարարում Է բնակիչներից մեկը:

Ինչ որոշում Էլ որ ընդունեն շոտլանդացիները սեպտեմբերի 18-ին, արդեն այժմ հայտնի Է, որ այն վերջնական Է լինելու: Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, առաջիկա տասնամյակներին այսօրինակ հանրաքվեի կրկնվելու հավանականությունը աննշան Է, ինչը Էլ ավելի մեծ պատմական նշանակություն Է տալիս առաջիկա քվեարկությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am