Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ստամբուլում տարեց հայ կանանց վրա հաձրակման գործով հերթական դատական նիստն է կայացել

Ստամբուլում տարեց հայ կանանց վրա հաձրակման գործով հերթական դատական 
նիստն է կայացել

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Սամաթիա թաղամասում հայազգի չորս կանանց վրա հարձակում գործելու և Մարիցա Քյուչուքին սպանելու մեջ մեղադրվող Մուրադ Նազարյանի գործով տեղի է ունեցել հերթական դատական նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokarthaber.net-ը:

Իր խոսքում Մուրադ Նազարյանը հերթական անգամ հայտնել է, որ իր կամքով չի մտել Քյուչուքի տուն: «Ես մտել եմ Քյուչուքի տուն, սակայն ոչ իմ կամքով: Ինձ ստիպել են այնտեղ մտնել: Ես պահանջում եմ, որ ինձ ազատ արձակեն»,- ասել է Նազարյանը` նշելով, սակայն, որ չի ճանաչում իրեն պարտադրած անձանց:

Մարիցա Քյուչուքի դուստրը` Պայծառ Քյուչուքը պահանջել է, որ անհապաղ բացահայտվեն այն անձինք, ովքեր Մուրադյանին ներքաշել են այդ պատմության մեջ: Քյուչուքի ընտանիքի փաստաբան Էրեն Քեսքինն էլ ասել է, որ մեղադրյալն իր հետ առանձին զրույցում ահազանգել է, որ իրեն անվտանգ չի զգում բանտում:

Դատարանը վերջնական որոշում չի կայացրել, և նիստը հետաձգվել է մինչև 2014 թվականի նոյեմբերի 12-ը:

2012 թվականի տարեվերջին եւ 2013 թվականի հունվարին Ստամբուլի Սամաթիա թաղամասում հարձակման էին ենթարկվել 4 տարեց հայ կանայք, որոնցից 84-ամյա Մարիցա Քյուչյուքը դաժանորեն սպանվել էր սեփական տանը: Ստամբուլի ոստիկանությունը երկար ժամանակ չէր կարողանում բացահայտել հանցագործությունները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am