Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Իտալիան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում

Իտալիան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խումբն այն միակ գործիքն է, որի օգնությամբ միջազգային հանրությունը կարող է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է Ադրբեջանում Իտալիայի դեսպան Ջամպաոլո Կուտիլլոն:

Նա ընդգծել է, որ Իտալիան աջակցում է Մինսկի խմբին և դրա երեք համանախագահներին` Ֆրանսիային, Ռուսաստանին և ԱՄՆ-ին, և հասկանում է, որ վերջիններիս աշխատանքը պահանջում է երկարատև պարտավորվածություններ: «Մենք կարծում ենք, որ այս խնդիրը կարող է կարգավորվել միայն խաղաղ միջոցներով ու երկխոսության ճանապարհով, և, անշուշտ, ստատուս-քվոն անընդունելի է»,- ասել է Կուտիլլոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am