Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նիդերլանդները հաստատել է ուկրաինական ավիավթարի 211 զոհերի ինքնությունը

Նիդերլանդները հաստատել է ուկրաինական ավիավթարի 211 զոհերի ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների Թագավորությունում հաստատվել է Ոկրաինայում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվածների թվից 211 անձանց ինքնությունը: Այս մասին հայտարարել է թագավորության անվատանգության և արդարադատության նախարարությունը: «Մեկ շաբաթում հաջողվել է հաստատել 18 անձանց ինքնությունը, որոնցից 11-ը  եղել են Նիդերլանդների քաղաքացիներ, իսկ 7-ը` այլ երկրների»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասվում է հայտարարության մեջ: Ինչպես ընդունված է նման դեպքերում, առաջինն այդ մասին տեղեկացրել են զոհվածների հարազատներին: Օտարերկրյա քաղաքացիների ինքնությունը չի նշվել այդ երկրների դեսպանությունների խնդրանքով:

Նախարարությունը հայտարարել է , որ արվում է հնարավոր ամեն բան վթարի զոհերի ինքնության արագ բացահայտման համար, սակայն գործընթացը հնարավոր է ձգձգվի ևս մի քանի ամիս:

Երկրի վարչապետ Մարկ Ռյուտեն հայտնել է, որ Նիդերլանդները լրացուցիչ անձնակազմ է ուղարկել Խարկով: Նրա խոսքով` դա հնարավորություն կտա ավելի արագ  իրականացնել  զոհերի մարմինների մնացորդների և անձնական իրերի հայտնաբերումը: Միևնույն ժամանակ, Նիդերլանդների կառավարության ղեկավարը նկատել է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը թույլ չի տալիս մասնագետներին վերադառնալ այնտեղ, իսկ թե երբ կկայունանա իրավիճակը, դեռ անհայտ է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am