Գրիգոր Հովհաննիսյանը համատեղության կարգով նշանակվել է Կոստա Ռիկայում ՀՀ դեսպան
15:18, 11 Սեպտեմբեր 2014
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը համատեղության կարգով նշանակվել է Կոստա Ռիկայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում