Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստան-Թուրքիա հարաբերություններում միջնորդներ պետք չեն. փորձագետ

Հայաստան-Թուրքիա հարաբերություններում միջնորդներ պետք չեն. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԵՐԵՎԱՆ: Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների հաստատման գործում միջնորդների անհրաժեշտություն չկա: Նման դիրքորոշում արտահայտեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Դավիթ Շահնազարյանը` սեպտեմբերի 9-ին կայացած քննարկման ժամանակ: «Երբ սկիզբ առավ «ֆուտբոլային դիվանագիտությունը»,, «պատահական» հայտնվեցին միջնորդներ, ովքեր նույն Մինսկի խմբի համանախագահներն էին: Փորձը արդեն ցույց տվեց, որ միջոնդրները որևէ դեր չկարողացան խաղալ»,- ասաց Դավիթ Շահնազարյանը` հավելելով, որ այդ իմաստով կարևորում է ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի այցը Թուրքիայի Նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությանը: «Պետք է շարունակել առանց միջնոդների հարաբերությունների ձևավորումը»,- նշեց փարձագետը:

Դավիթ Շահնազարյանի խոսքով` Թուրքիան փորձում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ապագան կառուցել պատմության մեջ Հայաստանի հետ ընդհանուր եզրեր գտնելով: «Սա առաջին սխալն է (գուցե իրենց համար ճիշտ), որ հիմա կատարվում է Թուրքիայի կողմից, բայց ես չեմ կարծում, որ Հայաստանը պետք է խաղա այդ դաշտում, այլ Հայաստանը պետք է ցույց տա, որ պատմության դաշտում համաձայնության գալ չենք կարող»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նա:

Դավիթ Շանազարյանը Հայաստան-Թուրքիա հարաբերություններում որոշակի զարգացումներ է կանխատեսում: «Ես կարծում եմ, որ նույնիսկ որոշակի անսպասելի քայլեր տեղի կունենան առաջիկայում, նկատի ունեմ` մինչ 2015 թվականի ապրիլի 24-ը: Սահմանների բացում չի լինի, սակայն ինչ-որ գործընթացներ կծավալվեն»,- նկատեց Դավիթ Շահնազարյանը` հավելելով, որ կարևոր գործընթացները սկսվելու են հաջորդ տարվա ապրիլի 25-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am