Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Տիեզերքում մարդու 50 տարիների մասին գիրք են ներկայացրել Գարիկ Իսրայելյանն ու Սթիվեն Հոքինգը

Տիեզերքում մարդու 50 տարիների մասին գիրք են ներկայացրել Գարիկ Իսրայելյանն ու 
Սթիվեն Հոքինգը

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը բրիտանացի գիտնական, պրոֆեսոր Սթիվեն Հոքինգի հետ ներկայացրել է «Սթարմուս. Մարդու 50 տարիները տիեզերքում» աշխատությունը, որը նվիրված է 2011 թվականին անցկացված «Սթարմուս»-ի առաջին գիտական փառատոնին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է prnewswire.co.uk-ն:

Գրքի գլխավոր խմբագիրներն են Գարիկ Իսրայելյանն ու Բրայան Մայը, գործադիր խմբագիրը` Դևիդ Էիչերը: Աշխատության առաջաբանի հեղինակը Սթիվեն Հոքինգն է, ով ընդգծել է գրքի պատմական նշանակությունը: «Սա պատմական փաստաթուղթ է, քանի որ այն պարունակում է Նեիլ Արմսթրոնգի վերջին դասախոսությունը և «Սայուզ»-ի ու «Ապոլլո»-ի տիեզերագնացների խոսակցությունները»,- ասել է Հոքինգը` հույս հայտնելով, որ իր մասնակցությունը կունենա նաև երկրորդ գրքի հրատարակման մեջ:

«Սթարմուս» գիտական երկրորդ փառատոնը Կանարյան կղզիների և Տեներիֆեի խորհրդարանի աջակցությամբ կկայանա սեպտեմբերի 22-27-ը: Այն կկրի «Սկիզբը. ժամակակակից տիեզերքի ստեղծումը» խորագիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am