Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոնի հետ

Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոնի հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Սենթ Լուիս քաղաքում ընթացող խոշոր մրցաշարի 9-րդ տուրում Արոնյանը խաղում էր Կարլսենի հետ: Գրոսմայստերները կատարեցին 84 քայլ և համաձայնեցին ոչ-ոքի արդյունքին:  Միաժամանակ ընթացող պարտիաներում ևս գրանցվեցին ոչ-ոքի արդյունքներ: Հիկարու Նակամուրան խաղում էր Ֆաբիանու Կարուանայի, իսկ Մաքսիմ Լագրավը` Վեսելին Տոպալովի հետ:

Վերջին տուրում Արոնյանը կխաղա այս մրցաշարում ֆանտաստիկ արդյունք ցույց տված Ֆաբիանու Կարուանային հետ: Մյուս զույգերն են` Հիկարու Նակամուրա-Մաքսիմ Լագրավ, Վեսելին Տոպալով-Մագնուս Կարլսեն:

Մրցաշարի ավարտից մեկ քայլ առաջ 8 միավոր ունի Ֆաբիանու Կարուանան: Կարլսենն ունի միայն 5, իսկ Տոպալովը` 4,5: Արոնյանը 3,5 միավորով նախավերջին տեղում է:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am