Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Գևորգ Կոստանյանը չի թողնելու Գլխավոր դատախազի պաշտոնը. պարզաբանում

Գևորգ Կոստանյանը չի թողնելու Գլխավոր դատախազի պաշտոնը. 
պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը պարզաբանել է Գևորգ Կոստանյանի` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Ալվինա Գյուլումյանին փոխարինելու վերաբերյալ որոշ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ  գլխավոր դատախազի խորհրդականի պարզաբանման մեջ ասված է.

«Վստահաբար կարող եմ ասել, որ այդ խոսակցություններն իրականության հետ որևէ աղերս չունեն: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչն է, նա նաև ընդգրկված է «ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող հանձնաժողովում» և չի պատրաստվում փոխարինել Ալվինա Գյուլումյանին:

Ինչ վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազի աշխատանքից  «դժգոհությունների» մասին լուրերը մեկնաբանելուն, ապա հիմարությունները մեկնաբանելու անհրաժեշտությունը չեմ տեսնում: Գլխավոր դատախազի աշխատանքից, անշուշտ, կդժգոհեն բոլոր նրանք, ովքեր զրկված են օրենքը շրջանցելու, ծաղկող կոռուպցիոն գործունեություն ծավալելու հնարավորությունից: Ըստ այդմ, նման անհեթեթ լուրեր տարածելով Գլխավոր դատախազի աշխատանքը վարկաբեկելու փորձերը չափազանց պարզունակ են: Իսկ դա բնորոշ է անլուրջ և դատախազական համակարգի և աշխատանքի մասին խեղաթյուրված պատկերացում ունեցող մարդկանց»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am