Հովհաննես Գաբուզյանը միանձնյա առաջատարն է Հայաստանի առաջնությունում
10:00, 3 Սեպտեմբեր 2014
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում են շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջին խմբի խաղերը: Մրցաշարի նախավերջին տուրում չորս պարտիաներ ավարտվեցին ոչ-ոքի: Միայն Արթուր Չիբուխչյանին հաջողվեց առավելության հասնել Նորյար Թորոսյանի նկատմամբ, Հովհաննես Գաբուզյանը ոչ մի հնարավորություն չտվեց Հովիկ Հայրապետյանին, իսկ Լևոն Բաբուջյանը, շարունակելով հաղթել, այս անգամ չզիջեց Դավիթ Շահինյանին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Հովհաննես Գաբուզյանն է, ով ունի 9 միավոր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում