Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Թիմը դաշտում պետք է ապրի «խենթ» լինելու գաղափարով». Բեռնար Շալանդ

«Թիմը դաշտում պետք է ապրի «խենթ» լինելու գաղափարով». Բեռնար Շալանդ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 2-ին անցկացրեց նախախաղային մարզումը «Սկոնտո» մարզադաշտում: Մարզումից առաջ տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը: «Սա լավ հնարավորություն է մեզ համար անցկացնելու ընկերական հանդիպում և ստուգելու թիմի վիճակը: Ուրախ եմ, որ նորից այստեղ եմ: Իսկ ինչ վերաբերում է երկրորդ կազմին, ապա, ոչ, երկրորդ կազմով խաղալու իմաստ չեմ տեսնում: Կարելի է, ասենք թե, ընդմիջումից հեռո փոխել յոթ ֆուտբոլիստների, բայց ես ուզում եմ տեսնել, թե ինչ վիճակում են ֆուտբոլիստները և այս խաղը շատ կարևոր է այդ առումով: Նաև շատ կարևոր է այն ֆուտբոլիստների համար, ովքեր քիչ խաղային պրակտիկա ունեն: Մենք պաշտոնական խաղ ունենք և պետք է խաղանք լավ թիմի դեմ»,-ասել է Շալանդը:

 Խոսելով Լատվիայի հավաքականի մասին գլխավոր մարզիչը շեշտել է. «Ես դիտել եմ վերջին երկու խաղերը Էստոնիայի և Լիտվայի հետ: Ես ուսումնասիրել եմ թիմը, կարող եմ ասել, որ լավ թիմ է: Իհարկե Գերմանիա չէ, մենք էլ Արգենտինա կամ Հոլանդիա չենք, ինչը նշանակում է, որ այս խաղը շատ լավ փորձություն է մեզ համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Շալանդի խոսքերը մեջբերում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Բացի Ռոբերտ Արզումանյանից, ուրիշ խնդիրներ չկա: «Հայրապետյանը խաղում է իր թիմի երկրորդ կազմում, Մանուչարյանը նույնպես լավ վիճակում է: Որոշ ֆուտբոլիստներ, օրինակ, Մկրտչյանը կամ Սարկիսովը, ունեն խաղային պրակտիկայի պակաս: Նաև այդ առումով այս խաղը կարևոր է, քանի որ խաղալու հնարավորություն է ստեղծում»:  

«Մենք պետք է ավելի ագրեսիվ խաղանք: Շատ կարևոր է որպեսզի մարզչի հրահանգները ֆուտբոլիստները ճիշտ ընկալեն: Ես միայն մարզիչ եմ, ես չեմ խաղում, և թիմը դաշտում պետք է ապրի այդ «խենթ» լինելու գաղափարով: Ես կարող եմ «վառել կրակը», բայց պատասխանը պետք է գա ֆուտբոլիստներից, և ես աշխատում եմ այդ ուղղությամբ: Ակնհայտ է, որ Մխիթարյանը, Մովսիսյանը և Օզբիլիսը առանցքային խաղացողներից են, և առանց Մովսիսյանի ու Օզբիլիսի մենք խնդիրներ ունենք: Բայց ես պետք ընդունեմ իրավիճակը այնպիսին, ինչպիսին կա և հավատա, որ մյուս խաղացողները կկատարեն այն, ինչ պահանջվում է: Կարծում եմ, որ ներկա կազմով մենք լավ խաղ կցուցադրենք»,-մեջբերել է Շալանդը:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը սեպտեմբերի 3-ին ընկերական հանդիպում կանցկացնի Լատվիայի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա Ռիգայում Երևանի ժամանակով 21:45-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am