Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արամայիս Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձի առթիվ

Արամայիս Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ հռչակման 23-րդ 
տարեդարձի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարի ուղերձում ասված է.

«Անկախ Արցախի սիրելի ժողովուրդ,

Շնորհավորում եմ ձեզ և ողջ հայությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ: 23 տարի առաջ Արցախի ժողովուրդը կատարեց իր պատմական ընտրությունը, որը դարձավ անկախ պետականության կերտման դժվարին ճանապարհի մեկնարկը: Արցախցին արդարացիորեն հաղթեց իրեն պարտադրված պատերազմում՝ ապացուցելով հայի ոգու արիությունը, անկախության ձգտումն ու անկոտրում կամքը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումն ահռելի նշանակություն ունեցավ հայ ժողովրդի նորագույն պատմության կերտման գործում: Մեր նվիրյալ հերոսների արյան գնով ձեռք բերված հաղթանակներն այսօր ամուր պահում եք դուք՝ շենացնելով պատմական Հայաստանի այս փոքրիկ հողակտորը: Ձեր շնորհիվ այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած, զարգացող և ժողովրդավար պետություն է: Պատերազմի ոչ մի սպառնալիք ու հրադադարի ռեժիմի նենգաբար խախտում չի կարող սասանել արցախցու հաղթական ոգին, որով նա արդեն 23 տարի շարունակ կերտում է իր պետականության անսասան հիմքերն ու հարատև ուղին:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առթիվ, մաղթում խաղաղություն, կայուն զարգացում և առաջընթաց»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am