Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը կայցելի Հայաստան

Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը կայցելի Հայաստան: «Հոկտեմբերին Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը կլինի Հայաստանում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Վերջինս անդրադարձավ նաև Բաքվում 2015թ. կայանալիք Եվրոպական խաղերին եւ  մասնավորապես փաստեց. «Դուք գիտեք, որ խաղերը Բաքվում են լինելու: Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահը կգա և այստեղ կքննարկվեն մեր մասնակցությանը վերաբերող հարցեր: Ամենից առաջ այդ տարին նախաօլիմպիական է, և բոլորը կենտրոնացած կլինեն Ռիոյի խաղերի վրա: Մինչ այս դեռ ոչ մի հստակ բան չկա, մարզաձևերն անգամ հայտնի չեն»:

Թոմաս Բախը Միջազգային Օլիմպիական կոմիտեի 9-րդ նախագահն էր: Բախը Օլիմպիական խաղերի չեմպիոն է:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am