Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը կայցելի Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը կայցելի Հայաստան: «Հոկտեմբերին Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը կլինի Հայաստանում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Վերջինս անդրադարձավ նաև Բաքվում 2015թ. կայանալիք Եվրոպական խաղերին եւ մասնավորապես փաստեց. «Դուք գիտեք, որ խաղերը Բաքվում են լինելու: Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահը կգա և այստեղ կքննարկվեն մեր մասնակցությանը վերաբերող հարցեր: Ամենից առաջ այդ տարին նախաօլիմպիական է, և բոլորը կենտրոնացած կլինեն Ռիոյի խաղերի վրա: Մինչ այս դեռ ոչ մի հստակ բան չկա, մարզաձևերն անգամ հայտնի չեն»:
Թոմաս Բախը Միջազգային Օլիմպիական կոմիտեի 9-րդ նախագահն էր: Բախը Օլիմպիական խաղերի չեմպիոն է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում