Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Այս թիմը իսկակական օլիմպիական թիմ էր. Հրաչյա Ռոստոմյան

Այս թիմը իսկակական օլիմպիական թիմ էր. Հրաչյա Ռոստոմյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նանկինի պատանեկան ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացել էր իսկական օլիմպիական թիմով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար  Հրաչյա Ռոստոմյանը:

«Մեր բոլոր մասնակիցները եղել են լավագույն 8-յակում: Մենք հագիստ ենք, քանի որ ունենք լավ հերթափոխ: Նոր շրջան սկսվել է, այսինքն` հաջորդ Խաղերում` 2018 թվականին Բուենոս Այրեսում լավ արդյունքի հասնելու համար: Բոլոր աշխատանքները, որոնք պլանավորվել են ֆեդերացիաների հետ, կատարվել են: Այս թիմը իսկակական օլիմպիական թիմ էր»,-ասաց Ռոստոմյանը:

Խոսելով Ռիոյի դե ժանեյրոյի Օլիմպիական խաղերի մասին, Ռոստոմյանը փաստեց` հնարավորություն տրվելու է բոլորին: «Այս պահի դրությամբ ոչ մեկն իր տեղը չի ապահովել, միջազգային մրցաշարերում նրանք պետք է աշխատեն իրենց տեղը հավաքականի կազմում ապահովելու համար:  Ես վստահ եմ, որ այս երեխաները իրենց խոսքը կասեն»,-նշեց գլխավոր քարտուղարը:

Անդրադառնալով ջրացատկորդ Լև Սարգսյանին` նա փաստեց, որ ի դեմս Լևի մենք կունենանք նոր Դավիթ Համբարձումյան: «Նա չէր զիջում մրցակիցներին որակներով: Նոր կառուցվող կենտրոնում կլինի ամեն պայման` լավագույն արդյունքներին հասնելու համար: Իսկ ինչ վերաբերում է դոպինգներին, ապա շատ խիստ է դրված դոպինգի դեմ պայքարը»:

«Սենսացիա  էր մրցումներին ներկայանալ 14 մարզիկով և նվաճել 7 մեդալ: Աճը կա, և դա տեսնում են բոլորը: Ես հպարտ էի, երբ տարբեր կոմիտեների ներկայցուցիչներ ներկայանում և շնորհավորում էին մեզ»,-եզրափակեց Ռոստոմյանը:

Նանկինում Հայաստանի մարզիկները նվաճեցին 2 ոսկե, 2 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ: Ոչ պաշտոնական թիմային հաշվարկում Հայաստանը Սլովենիայի հետ կիսեց 29-րդ տեղը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am