Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Անջելինա Ջոլին ցուցադրել Է իր հարսանեկան զգեստը

Անջելինա Ջոլին ցուցադրել Է իր հարսանեկան զգեստը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասանուհի Անջելինա Ջոլին ցուցադրել է Բրեդ Փիթի հետ հարսանիքի իր բացառիկ հարսանեկան զգեստը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով People հանդեսին:

Ջոլիի զգեստը դարձել է նրա վեց երեխաների ստեղծագործական հնարամտության մարմնավորումը: Versace արտելի դերձակ Լուիջի Մասին դիզայներական տասնյակ գաղափարներ եւ դերասանուհու երեխաների նկարած պատկերներն Է օգտագործել զգեստը եւ քողը ստեղծելիս: Մասնավորապես, երեխաների գույնզգույն նկարները տեղ են գտել հարսի սպիտակ քողի եւ կիսաշրջազգեստի վրա:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը ինը տարվա համատեղ կյանքից հետո օգոստոսի 23-ին ամուսնացել են Ֆրանսիայում:

Հարսանիքը տեղի Է ունեցել շաբաթ օրը՝ փոքրիկ մատուռում: Արարողությանը հրավիրված Էին միայն ընտանիքի անդամները եւ մի քանի մտերիմ ընկերներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am