Բեռլինը Եվրոպայի լավագույն քաղաքն է ընտանեկան հանգստի համար
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տուրիստական House Trip ընկերությունը ուսումնասիրություն է իրականացրել` պարզելու, թե որն է Եվրոպայում ընտանեկան հանգստի լավագույն քաղաքը: Առաջին հերթին հաշվի է առնվել թանգարանների եւ պատկերասրահների քանակը, որտեղ կարելի է հաճախել ընտանիքի անդամների հետ միասին: Կարեւոր տեղ է զբաղեցրել քաղաքի անվտանգության ապահովումը, շրջակա միջավայրի աղտոտվածության ցածր աստիճանն ու հանցավորության մակարդակը: Ուսումնասիրելով այս բնորոշիչները, կազմակերպությունը որոշել է, որ ընտանեկան հանգստի լավագույն քաղաքը Գերմանիայի մայրաքաղաքը Բեռլինն է: Սա եվրոպական այն քաղաքներից է, որտեղ լուրջ ուշադրություն է դարձվում շրջակա միջավայրի մաքրությանը, հանցավորության մակարդակն այստեղ խիստ ցածր է, իսկ թանգարանների եւ պատկերասրահների թիվը գերազանցում է մի քանի տասնյակը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռոսիյսկայա գազետա»-ն քաղաքների լավագույն հնգյակում է նաեւ Վալենսիան, Բուդապեշտը, Լիսաբոնը եւ Մադրիդը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում