Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները մասնակցել են սեպտեմբերմեկյան միջոցառումների

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները մասնակցել են սեպտեմբերմեկյան 
միջոցառումների

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսումնական տարվա մեկնարկը Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներում ազդարարվել է տոնական միջոցառումներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքի տարբեր դպրոցներ են այցելել Երևանի քաղաքապետի տեղակալները, քաղաքապետարանի աշխատակազմի պաշտոնատար այլ անձինք, ովքեր հանդիսավոր պայմաններում ուսուցիչներին, դպրոցականներին ու նրանց ծնողներին են փոխանցել Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը:

Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկա է գտնվել օրվա առթիվ Ա. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում կազմակերպված միջոցառմանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով բոլոր աշակերտներին, ուսուցչական անձանակազմին և ծնողներին սեպտեմբերի 1-ի կապակցությամբ՝ Կամո Արեյանն ընդգծել է դպրոցի կարևոր դերն ու առաքելությունը զարգացած և կրթված հասարակության ձևավորման հարցում:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության արվեստի հանրակրթական միակ դպրոց՝ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիր է այցելել քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Շնորհավորական խոսքում քաղաքապետի տեղակալը, ընդգծելով կրթահամալիրի բացառիկ դերը, նշել է, որ այն, նկատի առնելով նաև մշակութային կարգավիճակը,  քաղաքապետարանի մշտական ուշադրության ներքո է:

Քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը մասնակցել է Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 52 դպրոցի առաջին զանգի միջոցառմանը և քաղաքապետի ու իր անունից շնորհավորելով ներկաներին՝ բարի երթ ու հաջողություններ է մաղթել նոր ուսումնական տարում:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանն ու հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ  այցելել են Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց և ներկա գտնվել այնտեղ անցկացված տոնական միջոցառմանը: Նրանք դպրոց այցելած հյուրերի, ծնողների և աշակերտների հետ ծաղիկներ են խոնարհել Անդրանիկ Մարգարյանի կիսանդրուն: Դպրոցի ապագա շրջանավարտները խոստովանել են, որ մասնագիտության ճիշտ ընտրության և հետագայում հայրենիքի համար պիտանի մարդ դառնալն իրենց՝երջանկահիշատակ վարչապետի անվան դպրոցի սաների համար յուրօրինակ պատգամ է:

Տոնական միջոցառումից հետո ուսուցիչներն առաջին դասարանցիներին ուղեկցել են դասարաններ և անցկացրել 2013-2014 թվականների ուսումնական տարվա առաջին դասը: Աշակերտներն իրենց հերթին խոստացել են ուսանել բարձր առաջադիմությամբ և մշտապես բարձր պահել հարազատ դպրոցի և սիրելի մայրաքաղաքի պատիվը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am