Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սպանության մեղադրանքով հետախուզվողին 11 տարի անց հայտնաբերել և տեղափոխել են Հայաստան

Սպանության մեղադրանքով հետախուզվողին 11 տարի անց հայտնաբերել և տեղափոխել են Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից oգոստոսի 29-ին, ժամը 20.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է էտապավորվել 1977թ. ծնված Անդրանիկ Ե.-ն, ով 2003թ. հուլիսի 18-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի մեղադրանքով (սպանությունը, որը կատարվել է շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Անդրանիկ Ե.-ն հանձնվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am