Հայ-ադրբեջանական սահմանագծում տեղի կունենա ԵԱՀԿ հերթական դիտարկումը
21:21, 28 Օգոստոս 2014
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի ներքո հայ-ադրբեջանական սահմանագծում` Տավուշի մարզի հատվածում, օգոստոսի 29-ին կանցկացվի հերթական մոնիթորինգը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հայկական կողմից դիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը և Իրժի Աբերլեն:
Ադրբեջանական կողմից մոնիթորինգին կմասնակցեն ԵԱՀԿ գործող նածագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Պիտեր Սվեդբերգը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում