Քեթրին Լիչը ողջունել է Էրդողանի երդմնակալությանը Հայաստանի ներկայացուցչին հրավիրելու քայլը
20:03, 28 Օգոստոս 2014
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը ողջունել է Հայաստանի ներկայացուցչին Թուրքիայի նախագահի երդման արարողությանը հրավիրելու որոշումը: «Ես ուրախ եմ, որ Թուրքիան հրավեր է ուղարկել եւ Հայաստանն ընդունել է այն», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Twitter-ի իր էջում գրել է Լիչը՝ հրապարակելով նաեւ Անկարայում տեղի ունեցած Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Էրդողանի եդմնակալության արարողությանը Նալբանդյանի լուսանկարը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում