Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Մայր բուհն այս տարի 461 թափուր տեղ է ունեցել

Մայր բուհն այս տարի 461 թափուր տեղ է ունեցել

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանն այս տարի համալրվել է 3 հազար 224 առաջին կուրսեցիներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊՀ-ից, 2014-2015 ուստարվա ընդունելության համար ԵՊՀ-ում երկու փուլը միասին հայտագրվել էր 3 հազար 720 դիմորդ, նրանցից միայն 3224-ն են դարձել Մայր բուհի ուսանող: ԵՊՀ ընդունված ուսանողներից 408-ն ուսում կստանա պետպատվերի շրջանակներում, իսկ 2816-ը՝ վճարովի համակարգում:

Հուլիսի 15-20-ն անցկացվել է թափուր տեղերի համար մրցույթ, որը դրական միավորներով դուրս մնացած դիմորդներին հնարավորություն է տվել ընտրելու այլ մասնագիտություններ: Այս տարի ԵՊՀ-ն ունեցել է 461 թափուր տեղ, որոնց համար դիմել էր 70 հոգի: 

Նախորդ տարվա համեմատ` ընդհանուր դիմորդների թիվը նվազել է շուրջ 2000-ով, ինչը պայմանավորված է շրջանավարտների թվի նվազմամբ:

Այս տարի մրցակցությունը բարձր էր հատկապես Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլերենի թևում, Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներում: Տեղերը թափուր են մնացել հիմնականում Ֆիզիկայի, Կենսաբանության, Ռուս բանասիրության, Աստվածաբանության ֆակուլտետներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am