Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Բիձինա Իվանիշվիլին շարունակում Է վայելել Վրաստանի բնակչության շուրջ կեսի համակրանքը

Բիձինա Իվանիշվիլին շարունակում Է վայելել Վրաստանի բնակչության շուրջ կեսի համակրանքը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին շարունակում Է վայելել երկրի բնակչության շուրջ կեսի համակրանքը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, այդ են վկայում ԱՄՆ-ի ազգային-ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հարցման արդյունքները: 

«Ձեզ դուր Է գալիս արդյոք Բիձինա Իվանիշվիլին» հարցին դրական Է պատասխանել հարցվածների 45 տոկոսը, բացասական՝ 24 տոկոսը: Հարցման մասնակիցների 23 տոկոսը որոշակի դիրքորոշում չունի, իսկ 8 տոկոսը հրաժարվել Է պատասխանել:

Ընթացիկ տարվա ապրիլին անցկացված համանման հետազոտության տվյալների համեմատությամբ Իվանիշվիլիի վարկանիշը նվազել Է 6 տոկոսով:

«Հասարակական տրամադրությունը Վրաստանում» սոցիոլոգիական ուսումնասիրությունն հանրապետության ամբողջ տարածքում անցկացվել է այս տարվա հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 7-ը: Հարցմանը մասնակցել է 3 հազար 338 մարդ, վիճակագրական սխալանքը կազմում է 2,9 տոկոս: Վրաստանում NDI-ի հետազոտությունը ֆինանսավորում է Շվեդիայի միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալությունը (SIDA): Հարցումներն անցկացնում է Կովկասի հետազոտական ռեսուրսների կենտրոնը (CRRC):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am