Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ֆրանսիայում գործազրկությունը հասել է նոր ռեկորդային մակարդակի

Ֆրանսիայում գործազրկությունը հասել է նոր ռեկորդային մակարդակի

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնապես գործազուրկ համարվող ֆրանսիացիների թվաքանակն այս տարվա հուլիսին աճել է 0,8 տոկոսով եւ հասել նոր ռեկորդային մակարդակի: Անցյալ տարվա արդյունքներով՝ երկրում գործազրկությունն աճել է 4,3 տոկոսով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Հուլիսին աշխատանք էր փնտրում ավելի քան 3,4 մլն մարդ, ինչը 26 հազարով ավելի է, քան հունիսին: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ավելի վաղ խոստացել է միջոցներ ձեռնարկել ավելի մեծ թվով աշխատատեղեր ստեղծելու համար:

Սակայն Ֆրանսիայի տնտեսական խնդիրները շարունակում են խորանալ, եւ նախարարների մի մասը հանդես է եկել խիստ խնայողության քաղաքականության դեմ, ինչը հանգեցրել է նոր կաբինետի ձեւավորման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am