Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Արցախյան ազատամարտի մասին պատմող «Թևանիկ» ֆիլմը կցուցադրվի Բեյրութում և Նիկոսիայում

Արցախյան ազատամարտի մասին պատմող «Թևանիկ» ֆիլմը կցուցադրվի Բեյրութում և 
Նիկոսիայում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան ազատամարտի մասին, հայ-լիտվական համատեղ արտադրության, «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր. խաղարկային» մրցույթում հաղթող ճանաչված «Թևանիկ» ֆիլմը կցուցադրվի մի շարք երկրներում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը:

«Ֆիլմը սեպտեմբերի 2-ին կներկայացվի Բեյրութում, իսկ 3-ին Նիկոսիայում: Բացի այդ, նախատեսում եմ այն ներկայացնել նաև Վանաձորում: Ցուցադրությունները կազմակերպվում են հայ համայնքմերի հրավերով: Ես ներկա եմ լինելու ֆիլմի ցուցադրություններին: Շատ ոգևորված եմ և հուսով, որ նրանք կսիրեն իմ ֆիլմը»,- նշեց Ջիվան Ավետիսյանը:

Բացի այդ, կինոնկարը նորից կհայտնվի Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին: «Կինոնկարը հնարավոր կլինի դիտել սեպտեմբերի 22-ից՝ օրական երկու ցուցադրությամբ»,-հայտնեց նա:

«Թևանիկը» մայիսի 6-ից ցուցադրվել է կինոթատրոններում: Այն պատմություն է երեք պատանիների մասին, ովքեր բնավ չեն պատկերացնում, թե ինչ է պատերազմը: Ֆիլմը ներկայացնում է արցախյան ազատամարտի տարիները, մասնավորապես, սկզբնական շրջանը, երբ պատերազմի վտանգն էր դեռ կախված մարդկանց գլխին, և մարդիկ ամբողջությամբ պատերազմի մեջ չէին: Կինոնկարը պատմում է 14 տարեկան երեք պատանու մասին, ովքեր ևս, մեծահասակների պես, բնավ չեն պատկերացնում, թե ինչ է պատերազմը: Անկախ իրենց կամքից` նրանք պատերազմի դաժան դրոշմը կրում են իրենց վրա` տարբեր կերպ: Պատերազմ է` պատերազմ, որի մասին իրենք էլ պատկերացում չունեն և չեն էլ հասցնում ըմբռնել` ինչ է դա: Պատերազմի դաժանությունը վերջ է դնում շատերի կյանքին:

Ֆիլմի նկարահանումների իրականացմանը աջակցել է ԼՂՀ կառավարությունը: Այն արտադրել է «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամը` Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» կինոընկերության հետ համատեղ: Կինոնկարը ներկայացվել է Կաննի 67-րդ փառատոնի կինոշուկայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am