Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արմեն Աշոտյանը չի կարող միանշանակ կարծիք արտահայտել ավագ դպրոցների կայացման վերաբերյալ

Արմեն Աշոտյանը չի կարող միանշանակ կարծիք արտահայտել ավագ դպրոցների 
կայացման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում ավագ դպրոցների մասով հանրային ակնկալիքը դեռևս բավարարված չէ: Այս մասին օգոստոսի 27-ին  հանրապետության ավագ դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցության ընթացքում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարն ընդգծեց, որ երբ իրեն հարցրնում են՝ կայացե՞լ են, արդյոք,  Հայաստանում ավագ դպրոցները, ինքը միանշանակ պատասխան չի տալիս:

«Այսօր էլ չեմ տալու, որովհետև ավագ դպրոցների շարքում մենք ունենք շատ լավ աշխատող, կայացած ավագ դպրոցներ, որոնք հասկանում են, թե ինչի համար են նման կարգավիճակ ստացել: Մենք ունենք նաև ավագ դպրոցներ, որոնք, ցավոք, հեռու են իրենց ուսումնառության կազմակերման մակարդակով և որակով այն տեսլականից, որ դրված է մեր քաղաքականության հիմքում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Արմեն Աշոտյանը:

Նախարարի խոսքով, ակնկալիքն ավագ դպրոցից դեռևս բավարարված չէ: «Մենք ունենք տարբեր ավագ դպրոցներ: Հաճախ ինձ զանգահարում են և հարցնում՝ ո՞ր ավագ դպրոցը կարելի է տանել երեխային, ո՞ր ավագ դպրոցն է լավը: Ամեն մի երեխայի համար համապատասխան խորհուրդ տալը մեծ պատասխանատվություն է»,-հավելեց Աշոտյանը:

ՀՀ ԿԳՆ նախարարն ընդգծեց, թե ուրախ է, որ հանրապետությունում կան ավագ դպրոցներ, որոնք փայլուն շրջանավարտներ են տալիս, միջազգային և հանրապետական օլիմպիադաների հաղթողներ:

Նախարարը պատասխանեց նաև ավագ դպրոցների տնօրենների հարցերին` ընդգծելով, որ նրանք պետք է ավագ դպրոցը գրավիչ դարձնեն աշակերտների համար: Աշոտյանն նշեց, որ հետևելու է հաճախումներին, և բացակայությունների խնդիրը կլինի նրա ուշադրության կենտրոնում: Նա նաև խոսեց ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի ներդրման մասին, ինչպես նաև տեղեկացրեց, որ որոշ դպրոցներ վերանորոգվելու և զինվելու են էլեկտրոնային լաբորատորիաներով:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է 2014-2015 ուսումնական տարվա մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակացույցը: Համաձայն հրամանի, օգոստոսի 26-30-ը, ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների հետ կրթական գործընթացին առնչվող կազմակերպական և մեթոդական խնդիրները քննարկելու նպատակով,  հանրապետության մարզերում և մայրաքաղաքում կանցկացվեն ուսուցիչների և տնօրենների խորհրդակցություններ: 

Հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ հանդիպելու, խորհրդակցություններին մասնակցելու, տեղում  իրավիճակին ծանոթանալու և առկա խնդիրների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով մարզեր կգործուղվեն ԿԳ նախարարի տեղակալներ Մանուկ ՄկրտչյանըԿարինե Հարությունյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե ՀովհաննիսյանըՆախարար Արմեն Աշոտյանն օգոստոսի 28 -ին կայցելի  Շիրակի, 29-ին՝ Լոռու, իսկ 30-ին Տավուշի մարզեր՝ մասնակցելու մարզային խորհրդակցություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am