Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ը չի հաստատում ՀՀ քաղաքացու կողմից ադրբեջանական սահմանը հատելու տեղեկությունը

«Արմենպրես»-ը չի հաստատում ՀՀ քաղաքացու կողմից ադրբեջանական 
սահմանը 
հատելու տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի սահմանը Հայաստանի քաղաքացու հատելու մասին տեղեկությունն «Արմենպրես»-ն այս պահին չի կարող հաստատել: Տավուշի մարզի սահմանամերձ որևէ գյուղում այս պահին բացակայող ՀՀ քաղաքացիներ չկան: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին սահմանամերձ գյուղերի գյուղապետերը:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ Ղազախի շրջանում սահմանն անցած քաղաքացին չի կարող հայ զինծառայող լինել, և իրականությանը չեն համապատասխանում Ադրբեջանում արդեն հնչող այն պնդումները, թե վնասազերծվել է դիվերսանտ: Հովհաննիսյանն ասել է, որ ՀՀ Զինված ուժերն առօրյա ծառայություն են իրականացնում, և որ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրը իրականությանը չի համապատասխանում:  

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն Հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ տեղեկություններ կան, որ օգոստոսի 26-ին, օրվա երկրորդ կեսին, անծանոթ անձը մոտեցել է Նոյեմբերյանի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետերի պայմանագրային զինծառայողների ուղղությամբ, ներկայացել որպես ոսկևանցի, խոսել աղավաղված հայերենով, սխալ շեշտադրումներով, թույլտվություն խնդրել մոտենալ մեր դիրքապահներին: «Երբ մեր դիրքապահները հարցուփորձ են արել, նա չի կարողացել պատասխանել և փախել է ադրբեջանական կողմի ուղղությամբ»- ասել է Աբովյանը: Հատկանշական է, որ որևէ բացակայող չկա նաև Ոսկևանում:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, իբր ադրբեջանական Ղազախի շրջանի Քեմեռլի գյուղ է անցել Հայաստանի քաղաքացի, որի անձնական տվյալներն ադրբեջանական կողմը չի հաղորդում: Ադրբեջանական մի քանի լրատվամիջոց շտապել է դեռևս ինքնությունն անհայտ անձին դիվերսանտ որակել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]