Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ՆԱՏՕ-ի նավերը վերադառնում են Սեւ ծով

ՆԱՏՕ-ի նավերը վերադառնում են Սեւ ծով

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Էսկադրային ականակիրը եւ ֆրանսիական ֆրեգատը սեպտեմբերի 3-ին կմտնեն Սեւ ծովի ջրատարածք, օգոստոսի 26-ին ՌԻԱ «Նովոստիին» հաղորդել Է մի ռազմա-դիվանագիտական աղբյուր:

Այժմ Սեւ ծովի ջրատարածքում Է գտնվում ՆԱՏՕ-ի մեկ նավ՝ Ֆրանսիայի ռազմածովային ուժերի Dupuy de Lome հետախուզական նավը: Նախօրյակին Սեւ ծովից հեռացել Է ամերիկյան Vella Gulf հածանավը, որը ծովում Էր գտնվում օգոստոսի 7-ից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   

«Սեպտեմբերի 3-ին միանգամից ՆԱՏՕ-ի երկու նավ կժամանի Սեւ ծով. ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS Ross Էսկադրային ականակիրը եւ Ֆրանսիայի ռազմածովային ուժերի Commandant Birot ֆրեգատը»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

Հենց որ այս նավերը ժամանեն Սեւ ծով, Ֆրանսիայի ռազմածովային ուժերի Dupuy de Lome հետախուզական նավը կմեկնի վերադարձի ճանապարհով: Դա տեղի կունենա սեպտեմբերի 5-ին:

Ինչպես հայտարարել Է աղբյուրը, ՆԱՏՕ-ի նավերի օպերատիվ շրջափոխման ռեժիմի պահպանումը չի նպաստում Սեւ ծովի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել Է, որ Մոնտրյորի կոնվենցիայի համաձայն՝ ոչ սեւծովյան պետությունների ռազմանավերը կարող են Սեւ Ծովում գտնվել 21 օրից ոչ ավելի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am