Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Կալիֆորնիայում երկրաշարժից տուժածների թվում կան նաև հայեր

Կալիֆորնիայում երկրաշարժից տուժածների թվում կան նաև հայեր

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում օգոստոսի 24-ին տեղի ունեցած 6 մագնիտուդով երկրաշարժից տուժածների թվում կան նաև հայեր, որոնց ինքնությունն ու թիվը ճշտվում է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, օգոստոսի 26-ի ժամը 06.30-ի դրությամբ երկրաշարժից տուժածների թվաքանակը 207 է, վնասվել է 100-ից ավելի շինություն: Երկրաշարժին հետևել է 30 հետցնցում՝ 2.5 - 3.6 մագնիտուդով ուժգնությամբ: 

ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ից կապ է հաստատվել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի ճգնաժամային օպերատիվ կենտրոնի (ՃՕԿ) հետ, որտեղից ստացված տեղեկատվության համաձայն՝ տուժածների թվաքանակը շարունակում է աճել:

Օգոստոսի 24-ին` ժամը 03.20-ին, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Նապա քաղաքից 8 կմ հարավ-արևելք տեղի է ունեցել 6 մագնիտուդով երկրաշարժ (հիպոկենտրոնը՝ մոտ 11 կմ խորության վրա):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am