Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի դեսպանները հանդիպել են Բաքվում

Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի դեսպանները հանդիպել են Բաքվում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանները, ինչպես նաև Բաքվում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Ադրբեջանի մայրաքաղաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեսպանները Բաքվում հավաքվել են ամենամյա տարածաշրջանային հանդիպման համար:

Բրիտանական դեսպանության հաղորդմամբ` նմանօրինակ հանդիպումները նպաստում են ավելի լավ ճանաչել միմյանց երկրները և առհասարակ ամբողջ տարածաշրջանը, ինչպես նաև քննարկել այն, թե ինչպես Միացյալ Թագավորությունը կարող է աջակցել տարածաշրջանային հիմնախնդիրները լուծելու կենսական ջանքերին: «Մենք ցանկանում ենք տեսնել, որ անվտանգ, բարգավաճող և ապահով Հարավային Կովկասն օգտվում է իր դիրքից` որպես երկու մայրցամաքները կապող խաչմերուկ»,- ասվում է Միացյալ Թագավորության հաղորդագրության մեջ:

Հարավային Կովկասի երեք հանրապետություններում Միացյալ Թագավորության դեսպանների հանդիպումը 2013 թվականին տեղի է ունեցել Վրաստանի մայրաքաղաքում: 2015 թվականին այդ հանդիպումը կկայանա Երևանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am