Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի նավամոդելիստները լավագույնն են Եվրոպայում

Հայաստանի նավամոդելիստները լավագույնն են Եվրոպայում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նավամոդելային սպորտի թիմը զբաղեցրել Է 1-ին թիմային տեղը Բուլղարիայի Պազարջիկ քաղաքում  ավարտված նավամոդելային սպորտի Եվրոպայի առաջնության ոչ պաշտոնական թիմային հաշվարկում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի նավամոդելային սպորտի ֆեդերացիայի նախագահ, այս տեխնիկական մարզաձեւի մեր թիմի գլխավոր մարզիչ, աշխարհի  8-ակի չեմպիոն, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հրաչյա Շահազիզյանը, Արման Շահազիզյանը Ա- 3 եւ Բ-1 մրցաձեւերում նվաճել Է ոսկե մեդալ եւ արժանացել նաեւ 2 հատուկ գավաթների:

Բ-1 մրցաձեւում Արման Շահազիզյանը գրանցել Է արագության նոր համաշխարհային ռեկորդ՝  279,7 կիլոմետր մեկ ժամում: Ի դեպ, մինչ այդ, մեկ օր առաջ համաշխարհային ռեկորդ Էր սահմանել նրա եղբայրը՝ Բաբկեն Շահազիզյանը՝ 269,68 կիլոմետր ժամում, նրան շրջանցել Էր ֆրանսիացի Պիեր Բարբոտենը, բայց Արման Շահազիզյանը գերազանցեց վերջինիս եւ նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Ի դեպ, նա մասնակցել Է առաջնությանը իր ոչ ամենահզոր շարժիչն ունեցող մոդելով:

Հայաստանի թիմը, որը  հանդես Էր եկել 4 մարզիկներով, որոնց թվում Էր նաեւ մրցաշարում 9-րդ տեղը զբաղեցրած Հրաչյա Շահազիզյանը, իսկ  երիւտասարդների խմբում հաջող Էր հանդես եկել Ռուբեն Աշիկյանը, ով նվաճել Է 3 արծաթե մեդալ՝ Բ-1, Ա-3 եւ Բ-1 մրցաձեւերում: Մեր թիմի մրցակիցները հանդես եկան շատ ավելի մեծաթիվ թիմերով:

Այս մրցաշարին մասնակցեցին Եվրոպայի միայն ուժեղագույն հավաքականները, այդ թվում՝ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Հունգարիայի նավամոդելիստները:

«Հայաստանի նավամոդելային սպորտը, որի բազան Է Երեւանի տեխնիկական մոդելավորման կենտրոնը, միշտ պատրաստել եւ պատրաստում Է  բարձրագույն կարգի մարզիկներ, եւ Բուլղարիայում մեր թիմի արդյունքը դրա եւս մեկ ապացույցն Է»,-«Արմենպրես»-ի թղթակցին ասաց Հրաչյա .Շահազիզյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am