Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրաքում մզկիթի վրա հարձակման հետևանքով 68 մարդ է զոհվել

Իրաքում մզկիթի վրա հարձակման հետևանքով 68 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի մայրաքաղաքից հյուսիս-արևելք ընկած Դիյալա մարզում մզկիթի վրա հարձակման հետևանքով առնվազն 68 մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է «Ալ Արաբիա» հեռուստաընկերությունը:

Քաթարյան «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության տեղեկություններով` մզկիթի վրա հարձակման հետևանքով 50 մարդ է զոհվել, ևս 30 մարդ վիրավորվել է: Այս պահին հայտնի չէ, թե ով է հարձակում գործել մզկիթի վրա:

Իրաքյան լրատվամիջոցները հաղորդում են, որ սունիների մզկիթը հարձակման է ենթարկվել շիա զինյալների կողմից, ովքեր մեծ ազդեցութուն ունեն Իրաքի այդ հատվածում, հատկապես վարչական կենտրոն Բաակուբա քաղաքում:

Հայտնի է նաև, որ առաջինը մզկիթ է ներխուժել մահապարտ ահաբեկիչը, ով գործի է դրել մարմնի վրա ամրացված պայթուցիկ սարքը, այնուհետև մզկիթ են ներխուժել ինքնաձիգներով զինված անհայտ անձինք: Զոհերի մեծ քանակությունը բացատրվում է նրանով, որ աղոթքի պահին հավատացյալները չեն կարողացել արագ դուրս գալ փակ տարածքից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am