Արցախ

Մանվել Գրիգորյանն ազատամարտիկների հետ այցելել է Մարտակերտ

1 րոպեի ընթերցում

Մանվել Գրիգորյանն ազատամարտիկների հետ այցելել է Մարտակերտ

ՄԱՐՏԱԿԵՐՏ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երկրապահ կամավորականների միության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ օգոստոսի 22-ին Մարտակերտ են այցելել ԵԿՄ անդամները:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` նրանք իրենց հետ բերել են գրենական պիտույքներ, դեղորայք և այլն, որոնք ըստ անհրաժեշտության անվճար բաժանվելու են մարտակերտցիներին:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ այսօր երեկոյան Մարտակերտի Վիգեն Շիրինյանի անվան մարզադաշտում ԵԿՄ նախաձեռնությամբ տեղի կունենա համերգ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում