Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՏՏ ոլորտի «Դ-Լինկ» առաջատար ընկերությունը կընդլայնի գործունեությունը Հայաստանում

ՏՏ ոլորտի «Դ-Լինկ» առաջատար ընկերությունը կընդլայնի գործունեությունը 
Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցային սարքեր արտադրող աշխարհի հինգ խոշորագույն ընկերություններից «Դ-Լինկ Ինտերնեյշնլ ՊՏԵ ԼՏԴ» ընկերությունը որոշել է ընդլայնել գործունեությունը Հայաստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 22-ին տեղի ունեցավ «Դ-Լինկ Ինտերնեյշնլ ՊՏԵ ԼՏԴ» հայսատանյան ներկայացուցչության նոր գրասենյակի բացման արարողությունը: Ընկերության փոխնախագահ Թումաս Հուանգի խոսքով` Հայաստանում «Դ-Լինկ»-ը նոր և անսպասելի հնարավորություններ է բացահայտել: «Մարդկային ինտելեկտուալ ներուժն իսկապես տպավորիչ է, ՏՀՏ ոլորտի զարգացման տեմպերն էլ խիստ խոստումնալից են: Այս ամենը նկատի ունենալով էլ որոշեցինք խորացնել Հայաստանում մեր գործունեությունը»,- ընդգծեց նա:

«Հայաստանյան գրասենյակը երկու հիմնական գործառույթ է իրականացնում: Առաջին`այն անմիջականորեն համակարգում է Հայաստանի շուկայի հետ կապված գործերը, կապեր հաստատում տեղի գործընկերների հետ և խորհրդատվություն տրամադրում տարբեր բարդ ծրագրերի վերաբերյալ, երկրորդ` այն հանգույցի գործառույթ է կատարում տարածաշրջանում, քանի համակարգում է նաև Վրաստանի գրասենյակի աշխատանքները»,- նշեց Հետխորհրդային տարածաշրջանի պետությունների շուկայի պատասխանատու Վլադիմիր Լիպինգը:

Նոր գրասենյակն ունի հաճախորդների սպասրկման, աշխատակիցների աշխատանքի և հանգստի կազմակերպման համար նախատեսված ավելի քան 1000 քմ տարածք: Այն ունի նաև ուսումնական նպատակների համար նախատեսված երկու լսարան: «Նոր պայմանները հնարավորություն են տալիս էապես բարելավել մեր գործունեության բոլոր ուղղություններով տարվող աշխատանքները: Սակայն այսօր առավել կարևորում եմ ուսումնական ծրագրերի իրականացման համար ստեղծված լավագույն պայմանները, ինչը թույլ կտա ապահովել կադրերի պատրաստման շարունակական գործընթացը»,- ասաց «Դ-Լինկ»-ի հայսատանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Շահնազարյանը:

«Դ-Լինկ» ընկերությունը Հայաստանում ներկայացված է դեռևս 2007 թվականից, այն ունի 12 աշխատակից: Նորակառույց գրասենյակը հնարավորություն կտա մինչև 2015 թվականի մարտը աշխատատեղերի քանակը հասցնել 25-ի: Առաջիկա մեկուկես տարվա ընթացքում նախատեսվում է ունենալ մինչև 40 աշխատատեղ: 2010 թվականից ներկայացուցչության կազմում գործում է հետազոտական կենտրոն:

Լուսանկարը` uite.org կայքի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am