Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Գերիների մասին ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունը գռեհիկ ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ

Գերիների մասին ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունը գռեհիկ 
ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերիների փոխանակման Ադրբեջանի իշխանությունների առաջարկից հրաժարվելու մասին այդ երկրի Փախստականների եւ բռնի տեղահանվածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովի հայտարարությունը գռեհիկ ապատեղեկատվություն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Դեռևս Բաքվի շուկայում չենք և առևտրով չենք զբաղվում։ Մենք խստորեն պահպանում ենք մարդասիրական հումանիտար սկզբունքները և նախապայմաններ չենք ներկայացնում ու ընդունում։ Ուղղակի հարգելով Կարմիր խաչի կազմակերպության ջանքերն այդ ուղղությամբ` պարբերաբար դիմում ենք վերջինիս աջակցությանը ՀՀ և ԼՂՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար։ Ադրբեջանի տվյալ պաշտոնյայի հայտարարությունը գռեհիկ ապատեղեկատվություն է»,-գրել է Հովհաննիսյանը:

Հասանովն ասել է, իբր, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն առաջարկել է ՀՀ պաշտպանության նախարարությանը Ադրբեջանում պահվող հայկական հինգ հոգանոց ընտանիքի անդամների եւ գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դիակի միաժամանակյա հանձնում իրականացնել` հայկական կողմից պահանջելով դիվերսիոն անհաջող փորձի ժամանակ ձերբակալված երկու դիվերսանտների եւ մեկ դիվերսանտի դին, սակայն հայկական կողմը հրաժարվել է: Հասանովը, վկայակոչելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին, ստել է` ասելով, թե հայկական կողմը ցանկանում է հինգ հոգանոց ընտանիքի անդամներին եւ Կարեն Պետրոսյանի դին փոխանակել միայն Հասան Հասանովի դիակի հետ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am