Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մասիսում ստվերում գործող ձկնաբուծարանում բուծել են թառափ և ծիածանափայլ իշխան

Մասիսում ստվերում գործող ձկնաբուծարանում բուծել են թառափ և ծիածանափայլ 
իշխան

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է հետևողական վերահսկողություն իրականացնել հարկային դաշտը շրջանցել փորձողների նկատմամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, այդ միջոցառումների շրջանակում օպերատիվ հետախուզության վարչության Արտաշատի բաժինը վերջերս բավականին ուշագրավ դեպք է բացահայտել Արարատի մարզում. բաժնի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Մասիս քաղաքում ապօրինի ձկնաբուծությամբ են զբաղվել, ընդ որում, անօրինական ձեռնարկատիրական գործունեությունն իրականացվել է 28 ջրավազանների միջոցով, որտեղ բուծել են թառափ և ծիածանափայլ իշխան: Փաստի առթիվ նյութերն ուղարկվել են Ֆինանսների նախարարության իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն:

Ընդհանուր առմամբ, 2014 թվականի առաջին կիսամյակում ՕՀՎ Արտաշատի բաժնի  օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հայտնաբերվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 38 դեպք, արդյունքում արձանագրվել է պետական բյուջե վճարման ենթակա շուրջ 8 միլիոն դրամ: Արձանագրված ապօրինի ձեռնարկատիրական դեպքերը գերակշռող են սպասարկման, արտադրության և առևտրի ոլորտներում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am