Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Տիգրանակերտում և Ազոխի քարանձավում պեղումների արդյունքում նոր գտածոներ են հայտնաբերվել

Տիգրանակերտում և Ազոխի քարանձավում պեղումների արդյունքում նոր գտածոներ են 
հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրանակերտում և Ազոխի քարանձավում իրականացվող պեղումների արդյունքում նոր գտածոներ կան, որոնք ցուցադրվում են հենց տեղում: Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը: «Պետք է ասեմ, որ մեզ հուշարձանները զբոսաշրջության վարչության ենթակայությամբ են գործում, առավել մանրամասն տեղեկատվություն իրենցից կարող եք ստանալ: Սակայն ես եղել եմ պեղումների վայրում, երկու արշավախմբերի հետ էլ հանդիպել եմ, և կարող եմ ասել, որ կան նոր գտածոներ, որոնք հենց տեղում ցուցադրվում են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը՝ ընդգծելով, որ Տիգրանակերտում վերջերս հնագետները բացել են բազիլիկ եկեղեցի:

Տիգրանակերտում պեղումներն իրականացնում են Հայաստանի Հանրապետությունից ժամանած գիտնականներն ու պատմաբանները, իսկ Ազոխի քարանձավում պեղումներով զբաղվում է միջազգային գիտարշավ, որի կազմում են իսպանացի և անգլիացի հնագետներ:

Տիգրանակերտում պեղումների իրականացման համար ֆինանսական միջոցները հատկացվում են ԼՂՀ պետական բյուջեից: Նարինե Աղաբալյանը տեղեկացրեց, որ Ազոխի քարանձավում պեղումների համար ևս պետական միջոցներ հատկացվում են, սակայն պեղումներին մասնակցող հնագետներն իրենց հերթին ֆինանսական միջոցներ են ներգրավում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am