Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիան իսլամիստ ահաբեկիչների թիկունքի ամենամեծ ուժն է. քուրդ կուսակցապետ

Թուրքիան իսլամիստ ահաբեկիչների թիկունքի ամենամեծ ուժն է. քուրդ 
կուսակցապետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քրդստանի համայնքների միություն» (KCK) քաղաքական կազմակերպության համանախագահ Ջեմիլ Բայըքը հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայի եւ Իրաքի հյուսիսային հատվածներում «Իսլամական պետություն» հռչակած «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման թիկունքում ամենամեծ ուժն է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քուրդ կուսակցապետը հայտարարել է IMC TV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Թուրքիան ԻԼԻՊ-ի թիկունքում գտնվող ամենամեծ ուժն է: Մերձավոր Արեւելքում ԻԼԻՊ-ի միջոցով միջկրոնական պատերազմ հրահրողը Թուրքիան է: Միջկրոնական պատերազմներ հրահրելով` Թուրքիան ցանկանում է գլխավոր ուժի վերածվել Մերձավոր Արեւելքում եւ խեղդել քրդերի ազատագրական շարժումը», -ասել է նա:

Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) արբանյակ կուսակցություն համարվող կազմակերպության համանախագահը Թուրքիայի կոչ է արել հրաժարվել նման քաղաքականությունից:

«Այդ քաղաքականությունը շարունակելու դեպքում Թուրքիան մեծ վնաս կկրի: Համոզված եմ, որ նման քաղաքականությունը Թուրքիային կկանգնեցնի Սիրիայի եւ Իրաքի նման խնդիրների հետ դեմ դիմաց: Այս զգուշացումները Թուրքիայի փրկության համար են արվում...Թուրքիան կարող է խնդիրները հաղթահարել, եթե ժողովրդավարացման հետ միասին լուծի քրդական խնդիրը»,- ասել է Բայըքը:

PKK-ի զինյալ թեւի առաջնորդներից մեկը հանդիսացող Ջեմիլ Բայըքը նաեւ հայտարարել է, որ ներկայում Իրաքում եւ Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ պայքարում ամենակարող ուժը քրդական շարժումն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am