Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Օձունի գանձերը» երրորդ փառատոնը կանցկացվի օգոստոսի 24-ին

«Օձունի գանձերը» երրորդ փառատոնը կանցկացվի օգոստոսի 24-ին

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օձունի գանձեր» ամենամյա երրորդ փառատոնին 13 գյուղական համայնքներ կներկայացնեն իրենց արտադրության մթերքները: Այն մասին օգոստոսի 20-ին լրագրողներին հայտնեց G2iA (Միջմասնագիտական միջազգային հայկական խմբավորման ֆրանսիական կազմակերպության) հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Զոհրաբ Մինասյանը:

Ի սկզբանե, G2iA-ի հայաստանյան ներկայացուցչությունը հանդիսացել է Օձունի, հարեւան 7 համայնքների, 6 հյուր գյուղերի և պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող փառատոնի նախաձեռնողն ու իրականացնողը: Զոհրաբ Մինասյանի խոսքով՝ փառատոնի արդյունքում ստեղծվել է վայրի բուսաթեյերի արտադրությամբ զբաղվող գյուղացիների «Կնդարար» միավորումը, որին այս տարվանից սկսած փոխանցվել է փառատոնի կազմակերպման ջահը: 

«Փառատոնի նպատակն է միավորել գյուղացիներին, որպեսզի հասկանան, որ իրենց արտադրությունն ու համատեղ աշխատանքը արժեքավոր է նրանով, որ այն օգուտ կբերի իրենց ընտանիքներին ու համայնքներին: Մեր կազմակերպությունը փառատոնը կազմակերպել է Հայաստանում գյուղատնտեսության ու տարածքային զարգացման ընդլայնված ծրագրի շրջանակներում, որը այս պահին ներառում է 13 գյուղ և խմբավորում է արդեն ստեղծված ու ստեղծվելիք չորս կոոպերատիվներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Զոհրաբ Մինասյանը:

Անցած տարի փառատոնին մասնակցել է 3 հազար մարդ, իսկ այս տարի կազմակերպիչները ակնկալում են հյուրնկալել մինչև 5 հազար այցելու:

Փառատոնի ընթացքում համայնքներն իրենց բնամթերքը կներկայացնեն ցուցահանդես-վաճառքում, ծրագրվում է անցկացնել մի շարք մշակութային միջոցառումներ, երիտասարդների միջև ինտելեկտուալ խաղեր, հայկական խաչփունջի հյուսում, այցելուները և մասնկաիցները կունենան տարազներով լուսանկարվելու հնարավորություն:

Վանաձորից 47 կմ հյուսիս-արևելք գտնվող Օձուն գյուղը մատենագրական աղբյուրներում հիշատակվում է սկսած 8 դ.-ից։ Գյուղի կենտրոնում են գտնվում Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցին (Խաչգունդ եկեղեցի), Օձունի տաճարը (6-7 դդ.), Սբ. Հովհաննես (Խաչգունդ) (717-728 թթ.) և Ծիրանավոր (Ծաղկեվանք) եկեղեցիները (5-7 դդ.), Հոռոմայրի վանական համալիրը (18 դ.), Օձունի կոթող-մահարձանը (5-6 դդ.)։ Օձունի Ս. Աստվածածին եկեղեցում, ըստ ավանդության, Թովմաս առաքյալ եկեղեցու վայրում, օծում էին քահանաների ու եպիսկոպոսների։ Ներկայիս եկեղեցու շենքը կառուցվել է 5-րդ դարում, ավելի հին՝ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Գ-ի կողմից կառուցված միանավ բազիլիկ տիպին պատկանող եկեղեցու տեղում։ 5-րդ դարում եկեղեցին եղել է գերանածածկ, կղմինդրե ծածկասալերով եռանավ բազիլիկ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am