Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արցախում հավաքվել է հացահատիկային մշակաբույսերի ավելի քան 50,5 հազար տոննա բերք

Արցախում հավաքվել է հացահատիկային մշակաբույսերի ավելի քան 50,5 հազար 
տոննա բերք

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում ավարտվում է հասկավոր հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ գյուղատնտեսության փոխնախարար Կարեն Աղաջանյանը տեղեկացրել է, որ շուրջ 62,5 հազար հա արտերից բերքահավաքն իրականացվել է ավելի քան 49 հեկտարի վրա: Հավաքվել է ավելի քան 50,5 հազար տոննա բերք: Միջին բերքատվությունը 1 հեկտարի հաշվով կազմել է  10,2 ց:

Հանրապետությունում սկսվել է նաև եգիպտացորենի բերքահավաքը` ընդհանուր առմամբ շուրջ 5,5 հազար հա ցանքատարածքում: Կարեն Աղաջանյանը նշել է, որ այն արդեն իրականացվել է 98 հեկտարի վրա, և ստացվել է  204 տ բերք: Մեկ հեկտարից միջին բերքատվությունը կազմել է 20,8ց:

Փոխնախարարը տեղեկացրել է նաև, որ ներկայումս հանրապետությունում զուգահեռաբար հերկ է կատարվում առաջիկա աշնանացանի համար և այսօրվա դրությամբ այն իրականացվել է 6726,5 հեկտար տարածքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am