Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Ծնողները հպարտ են իրենց դուստրերով. մեկնարկել է արշավ սելեկտիվ աբորտների դեմ /լրացված/

Ծնողները հպարտ են իրենց դուստրերով. մեկնարկել է արշավ սելեկտիվ աբորտների 
դեմ /լրացված/

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեռով պայմանավորված աբորտները Հայաստանում մտահոգություն են առաջացրել: Մասնավորապես, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել է սելեկտիվ աբորտների դեմ «Ֆլեշ մոբ», որին միացել են բազմաթիվ ծնողներ: Նրանք սոցիալական ցանցում տեղադրում են իրենց դուստրերի լուսանկարները և հպարտություն արտահայտում նրանց գոյությամբ:

«Ֆլեշ մոբ»-ի նախաձեռնողներից` չորս զավակի հայր Արամազդ Ղալամքարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ սեռով պայմանավորված աբորտների հարցում խնդիրն ավելի լայն է: «Բացի այն, որ կյանքից զրկվում են իգական սեռի բազմաթիվ երեխաներ, դրա պատճառով լուրջ առողջական խնդիրների առջև են կանգնում նաև կանայք. արձանագրվել են բազմաթիվ մահացության դեպքեր»,- նկատեց Ղալամքարյանը:

Արամազդն ունի երեք որդի և մեկ աղջիկ: Նրա խոսքով, այնպես չէ, որ արդեն ունի տղաներ ու դրա համար էլ «մեծ մեծ է խոսում» ու հանգիստ է: «Մեր աղջիկն իր ուրույն տեղն ունի մեր ընտանիքում: Ինձ համար` որպես հոր, աղկջա տեղը ոչ ոք չի կարող զբաղեցնել»,- նշեց չորս երեխաների հայրը:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի խոսքով` սելեկտիվ աբորտների խնդիրը մեր երկրում արդիական է: «Տարեկան Հայաստանում արձանագրվում է սեռով պայմանավորված աբորտների 1500-2000 դեպք: 40-50 տարի անց մենք չենք ունենա մոտ 100 հազար մայր: Հաշվի առնելով ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում` մենք չենք կարող նման բացթողում մեզ թույլ տալ»,- ասաց Հայրապետյանը:

Նրա դիտարկմամբ` սելեկտիվ աբորտների հարցում առկա է նաև «հոգեբանական, մարդկային կողմ, երբ կյանքից զրկում ես պտղին` սեռի պատճառով»: «Դրա դեմ պայքարել է պետք: Այժմ ամենակարևորը մարդկանց մտածելակերպը փոխելն է և, այդ առումով, նմանատիպ ակցիաները, «ֆլեշ մոբ»-երը շատ կարևոր են հատկապես երիտասարդության շրջանում»,- նշեց Հայրապետյանը:     

Միաժամանակ, մեդիա-փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ «Ֆեյսբուք»-ում նախաձեռնությունը մեծ արձագանք է գտել և դրա մասնակիցների թիվը գնալով ավելանում է:     

Հիմնախնդիր դարձած սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել և շրջանառվել են «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը: Նախագծերը դրվել են ընդլայնված քննարկման` միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցիչների (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ), ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների, բժիշկ-մասնագետների, պետական մարմինների հետ: Քննարկումների արդյունքում արձանագրվել են միջազգային փորձի լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու և խնդրի լուծման նպատակով այլընտրանքային մոտեցումներ որդեգրելու անհրաժեշտությունը: Հիմք ընդունելով նշվածը, նախագծերը ներկայումս վերանայման փուլում են:

Աշխարհի խոշոր դեմոգրաֆների մասնակցությամբ պատրաստված և միջազգային փորձաքննություն անցած ՄԱԿ-իբնակչության հիմնադրամի 2013 թվականի զեկույցը հաստատել է, որ Հայաստանում առկա է սեռով պայմանավորվածհղիության արհեստական ընդհատման երևույթը: Հետազոտության արդյունքում ստացված տվյալների վերլուծությունըցույց է տալիս, որ առաջին երեխայի պարագայում տղա/աղջիկ հարաբերակցության գործակիցը կազմել է 104-107,ինչը համապատասխանում է կենսաբանորեն սահմանված միջին վիճակագրական ցուցանիշին (102-106) և վկայում էայն մասին, որ սեռի կանխորոշում և ընտրովի աբորտ 1-ին երեխայի դեպքում Հայաստանում գրեթե չկա, ինչը մեծխնդիր է շատ այլ երկրներում, օրինակ` Չինաստանում կամ Հնդկաստանում: Սկսած 2-րդ երեխայից առկա էցուցանիշի բարձրացման միտում (108 – 113): Սակայն իրավիճակը մտահոգիչ է 3-րդ և 4-րդ երեխաների դեպքում,երբ տվյալ ցուցանիշը կազմել է 160 և 170` հիմք տալով ենթադրելու, որ, հնարավոր է` այդ ժամանակ սեռերիցանկալի կարգավորումն իրականացվում է հղիության արհեստական ընդհատմամբ, ինչը, բնականաբար, պոտենցիալվտանգ է պարունակում հետագայում ժողովրդագրական անհավասարակշռության առաջացման տեսանկյունից:

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեքսը հունվարի 15-ին զեկույց է ներկայացրել`նշելով, որ հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները խտրականություն են եւ պետք էհամարվեն քրեորեն պատժելի: Նա կոչ է անում մի շարք երկրների, այդ թվում` Հայաստանին, օրենսդրականմակարդակով, քաղաքականությունների մշակման միջոցով հասնել նման դեպքերի հնարավորինս բացառման:Հանձնակատարը նշել է, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից սեռերի անհամաչափ հարաբերակցություն արդենփաստագրված է Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում, նաեւ Բալկաններում, առավել հաճախ` Ալբանիայում,եւ ավելի փոքր չափով հանդիպում են նաեւ Մոնտենեգրոյում, Կոսովոյում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am