Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Մանվել Գրիգորյանը` Սերժ Սարգսյանի հայրենասիրության եւ Սոչիի եռակողմ հանդիպման մասին

Մանվել Գրիգորյանը` Սերժ Սարգսյանի հայրենասիրության եւ Սոչիի եռակողմ 
հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայրենասեր անձնավորություն է, և Սոչիում անցկացված նախագահների հանդիպման ժամանակ շատ լավ է հանդես եկել: Այս մասին օգոստոսի 19-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Երկրապահ կամավորականների միության» վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Նրա համոզմամբ՝ նախագահի ելույթից գոհ են նաև այլ երկրներում ապրող մեր հայրենակիցները: «Ես մեր նախագահին 28 տարի առաջ եմ ճանաչել, դեռևս այն ժամանակ, երբ նա շարքային զինվոր էր, հասկացել եմ, որ նա մեծ մարդ է, հայրենասեր է: Այնքան ուրախ եմ, որ տարբեր երկրների, համայնքների ներկայացուցիչները մեր նախագահի և նրա ելույթի մասին գոհացուցիչ խոսքեր էին ասում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ,նշեց նա:

Մանվել Գրիգորյանի համոզմամբ՝ հայ ժողովուրդը մշտապես պետք է պատրաստ և միասնական լինի՝ դիմագրավելու վտանգներին: «Աշխարհի ցանկացած մասում ով փորձի իմ պետությանը, իմ ժողովրդին վնասել, պատրաստ եմ նրանց բան ասել: Վտանգ ամբողջ կյանքումս եմ զգացել, քանի որ մեր տարածաշրջանն այնպիսին է, որ չորս կողմը ոչ վստահելի երկրներ են: Մենք միշտ էլ այդ վտանգի տակ ենք եղել, հազարավոր տարիներ վտանգի մեջ ենք եղել… Միշտ պետք է միասնական և պատրաստ լինենք: Հայը 24 ժամ պետք է պատրաստ լինի: Հայ մարդը, կապ չունի՝ տղամարդ է, թե կին, պետք է ինքն իրեն պաշտպանել իմանա»,-  նշեց Մանվել Գրիգորյանը:

Գեներալ-լեյտենանտը համոզված է, որ նոր սերունդը պիտի պահի երկրի սահմանները: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե պատերազմ սկսվելու պարագայում օլիգարխների երեխաները կխուսափեն ռազմաճակատ գնալուց, գեներալ-լեյտենանտը պատասխանեց. «Ես բոլորին հետս պատերազմ կտանեմ, եթե հանկարծ սկսվի»:

Սոչիում օգոստոսի 10-ին տեղի է ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հադիպումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am