Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Մայր հայրենիքի համար կարևոր է առաջինն ապահովել Արցախի անվտանգությունը. Հովիկ Աբրահամյան

Մայր հայրենիքի համար կարևոր է առաջինն ապահովել Արցախի անվտանգությունը. 
Հովիկ Աբրահամյան

ԾԱՂԿԱՁՈՐ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են հակամարտությունից խուսափելու համար, բայց պարտադրված պատերազմի դեպքում հայ ժողովուրդը պատրաստ է պաշտպանել հայրենիքը, սահմանները և հաղթել: Օգոստոսի 18-ին «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքի բացման արարողության ժամանակ երիտասարդ բազեականի հարցին ի պատասխան ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ «Դա ապացուցվեց այս օրերի ընթացում շփման գծում հակառակորդի սադրանքներին ի պատասխան մեր զինվորների տված արժանի հակահարվածով և, կարծես թե, Սոչիում նախագահների հանդիպմանը մեր նախագահի ինքնավստահ կեցվածքով` մեր զինվորի, մեր բանակի և այդ օրերի ընթացքում ունեցած մեր ձեռքբերումների համար»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` նշեց ՀՀ վարչապետն` ընդգծելով, որ զինվորի կորուստը մեծ դժբախտություն է մեզ` հայերիս, համար:

Խոսելով ադրբեջանական բանակում առկա ընկճվածության մասին` վարչապետը շեշտեց, որ դրանում մեղավոր է հենց Ադրբեջանի ղեկավարությունը` հրահրելով մի պատերազմ, որն իրենց իսկ ոչ մի օգուտ չի բերելու: Ըստ նրա` Ադրբեջանի նման ռազմատենչ գործելաոճը, ինչպես նաև այդ երկրում կիրառվող ներքին ճնշումները քաղաքացիական ակտիվաիտների և իրավապաշտպանների դեմ, ժողովրդավարության և ազատության դեմ ոտնձգությունները, այդ երկիրը կտանեն կործանման:

«Ամեն դեպքում մեր անվտանգությունը սկսում է Արցախից: Մայր հայրենիքի համար կարևոր է առաջինն ապահովել Արցախի անվտանգությունը: Դա է Հայաստանի անվտանգության երաշխիքը. և ես ամեն հնարավորություններն ստեղծելու եմ, որ Արցախը դառնա ավելի ապահով երկիր, ինչը միանգամից ածանցվում է նաև Հայաստանի անվտանգության հետ»,- խոսքն ամփոփեց Հովիկ Աբրահամյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am