Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Դավութօղլուն բացատրություն է պահանջել Գերմանիայից

Դավութօղլուն բացատրություն է պահանջել Գերմանիայից

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան պաշտոնական մակարդակով բացատրություն է պահանջում Գերմանիայի իշխանություններից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ռադիկալ» պարբերականը, գերմանական արտաքին հետախուզական ծառայությունների կողմից` Թուրքիայում գաղտնալսումներ իրականացնելու կապակցությամբ հայտարարություն է արել արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն: «Մենք բացատրություն ենք ակնկալում գերմանական իշխանություններից»,- հայտարարել է Դավութօղլուն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս նույն խնդրով Անկարայում Գերմանիայի դեսպան Էբերհարդ Փոլը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ:

Ֆրանկֆուրտի կիրակնօրյա պարբերականը տեղեկություն է տարածել այն մասին, որ Թուրքիան ներառվել է գերմանական արտաքին հետախուզական ծառայությունների կողմից հետևվող «գլխավոր երկրների» շրջանակի մեջ, իսկ այդ երկրների նկատմամբ կիրառվող հետախուզական միջոցների թվում են նաև գաղտնալսումները: Այս տեղեկությունը պարբերականին հաստատած` կառավարությանը մոտ կանգնած պաշտոնյան, ով չի ցանկացել բացահայտվել, հայտնել է, որ Թուրքիայի ներսում տեղի ունեցող զարգացումները ներքին անվտանգության տեսանկյունից հետաքրքրում են Գերմանիային: Նա հիշեցրել է, որ Թուրքիայից եկող Քրդական բանվորական կուսակցության ներկայացուցիչները, ծայրահեղ ձախակողմյան և աջակողմյան կազմակերպությունները Գերմանիայում զբաղվում են թմրամոլությամբ և մարդկանց առևանգելով: Պաշտոնյան ընդգծել է նաև, որ թուրքական կառավարությունը Գերմանիայում գործող թուրքական կազմակերպությունների միջոցով աշխատում է տարբեր քաղաքական նպատակներ կյանքի կոչել այդ երկրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am