Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Բարաք Օբաման ընդհատել է արձակուրդը եւ վերադարձել Վաշինգտոն

Բարաք Օբաման ընդհատել է արձակուրդը եւ վերադարձել Վաշինգտոն

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ժամանակավորապես ընդհատում է իր արձակուրդը եւ վերադառնում Սպտակ տուն մի շարք աշխատանքային հանդիպումներ անցկացնելու համար: Այս մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ենթադրվում է, որ մայրաքաղաքում նա կմնա երկու օր, ինչից հետո կվերադառնա Մասաչուսեթսի նահանգի Մարտաս Վինյարդ կղզու պերճաշուք առողջարան, որտեղ շարունակում է հանգստանալ նրա ընտանիքը:  

Օբաման իր օգնականների հետ կքննարկի Իրաքի իրադրությունը, ինչպես նաեւ Միսուրիի նահանգի իրավիճակը, որտեղ Ֆերգյուսոն քաղաքում արդեն մի քանի օր Է, ինչ չեն հանդարտվում դեռահասի մահվան կապակցությամբ բողոքի ակցիաները:

Մեկնաբանները չեն բացառում, որ Օբաման վաղօրոք Է որոշում կայացրել ընդհատելու արձակուրդը՝ խուսափելու համար ընդդիմադիրների կողմից քննադատությունից, որոնցից շատերը նախագահին մեղադրում են, որ նա հանգստանում Է այն պահին, երբ միջազգային իրադրությունը շիկացած Է, իսկ ներքին հիմնախնդիրներն սպառնում են վերաճել լուրջ ճգնաժամի, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am