Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ստավրոպոլում ՀՀ քաղաքացիների միկրոավտոբուսի վթարից ուղևորները լուրջ վնասվածքներ չեն ստացել

Ստավրոպոլում ՀՀ քաղաքացիների միկրոավտոբուսի վթարից ուղևորները լուրջ 
վնասվածքներ չեն ստացել

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ճշտված տեղեկություններով ՌԴ Ստավրոպոլի մարզում ՀՀ քաղաքացիներին տեղափոխող միկրոավտոբուսի վթարի հետևանքով ուղևորները լուրջ վնասվածքներ չեն ստացել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը: 

Ստավրոպոլի մարզում օգոստոսի 17-ին շրջվել է Երևանից Վոլգոգրադ ուղևորվող ավտոբուսը: «Մերսեդես Սպրինտերում» եղել է երկու վարորդ և 20 ուղևոր: 17 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Վարչությունից հայտնել են նաև, որ, ըստ Mercedes Sprinter ավտոբուսի վարորդի, ընթացքի ժամանակ պայթել է հետևի ձախ անիվը: Վարորդը կորցրել է ավտոբուսի կառավարումը, և այն շրջվել է: 

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով` վթարը տեղի է ունեցել 17.30-ի սահմաններում՝ Բուդյոնովսկ քաղաքի մոտակայքում: Տուժողներից 4-ը ՀՀ քաղաքացիներ են: Ս.Ջ.-ն (1982 թ.), Ա.Հ.-ն (ծնվ. 1999 թ.), Ս.Գ.-ն (ծնվ. 1986 թ.) տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն, իսկ Ն.Գ-ն (ծնվ. 2010 թ.) ձախ ուսի շրջանում կոտրվածքով տեղափոխվել է տեղի հիվանդանոց, որտեղ բուժօգնություն ստանալով դուրս է գրվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am